Դասընթացներ / Python Django վեբ ծրագրավորում սկսնակների համար։ Սովորում ենք "backend" վեբ ծրագրավորում ԱՆՎՃԱՐ
Մուտք գործիր դասընթացը դիտելու համար
Սկսել դասընթացը
Դասընթացը սկսելու դեպքում հեղինակը կստանա ձեր անունը և էլեկտրոնային հասցեն հետագայում իր նորություններով կիսվելու համար
Այս դասը ամբողջովին նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են սովորել "backend"վեբ ծրագրավորում Python-ի Django framework-ով։ Դասն ամբողջությամբ անվճար է:
Այս դասի ընթացքում մենք կստեղծենք բլոգ վեբ կայք, որը կունենա նաև ադմին պանել։
Վեբ կայքը հնարավորություն կտա ադմինիստրատորներին ավելացնել բլոգներ մեր վեբ կայքում, իսկ հաճախորդները կկարողանան կապ հաստատել մեզ հետ և ավելացնել մեկնաբանություններ մեր բլոգներում։
Քանի որ Django-ն python-ի framework-ներից է, ապա ձեզ հարկավոր կլինեն python-ի բազային գիտելիքներ, որը դուք անվճար կարող եք սովորել մեր youtube-ի ալիքում:
Python սկսնակների համար
Ձեզ հարկավոր կլինեն նաև HTML-ի և CSS-ի պարզ գիտելիքներ, որը դուք նույնպես կարող եք սովորել մեր ալիքում։
Մինչ այս դասին անցնելը խորհուրդ կտամ նայել մեր Django-ի տեսական դասը, որը ձեզ կծանոթացնի Django-ի հետ, և դուք կիմանաք, թե որոնք են նրա առավելությունները։
Ի՞նչ է Python Django-ն և որո՞նք են նրա առավելությունները
Source Code
https://github.com/codetubes/python_django/
> Մակարդակ 1 1 Վիդեոդաս
Սովորում ենք Django և ստեղծում ենք մեր առաջին վեբ կայքը