Ուշադրություն!!!
Դասընթացը սկսելու դեպքում հեղինակը կստանա ձեր անունը և էլեկտրոնային հասցեն հետագայում իր նորություններով կիսվելու համար
Դասընթացներ / Python Pro ծրագրավորիր ինչպես պորֆեսիոնալը
Նկարագիր
Բարև Ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Բարի գալուստ Python Pro դասընթաց։
Այս դասընթացը ձեզ կօգնի սովորել Python ծրագրավորման լեզուն 0-ից և կոդավորման ձեր գիտելիքները հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի։
Դուք կսովորեք, թե ինչպես ծրագրավորել պրոֆեսիոնալների նման, ինչպես կազմել դոկումենտացիաներ, գրել ընթեռնելի կոդ, ինչպես օգտագործել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման և MVC ծրագրերի նախագծման կոնցեպտներն իրական պրոեկտների վրա և այլն։
Ես Արմանն եմ CodeTubes-ից, մասնագիտությամբ լիդ ծրագրավորող եմ և ունեմ ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ ։
Դասընթացը ստեղծել եմ, որպեսզի ձեզ սովորեցնեմ այն բոլոր հիմնական հմտությունները, որոնք օգտագործում են senior ծրագրավորողներն իրական ծրագրեր ստեղծելիս։
Դասընթացը ստեղված է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են բարելավել ծրագրավորման իրենց գիտելիքները։
Դասընթացը շատ կօգնի նաև մեծացնել ձեր շանսերը աշխատանք գտնելիս, քանի որ կկարողանաք ստեղծել և ցուցադրել պրոեկտներ, որոնք կոդավորված կլինեն պրոֆեսիոնալների նման։
Դասընթացի ընդհանոր տևողությունը 8.5 ժամ է, որից 4 ժամը նախատեսված է բազային դասընթացի համար, որը հնարավոր է դուք արդեն վերջացրել եք։
Դրանից հետո դուք կսովորեք նշված կոնցեպտները և այնուհետև դրանք կօգտագործեք իրական պրոեկտի վրա, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքները։
Դասընթացի առաջին մասը՝
https://codetubes.com/en/courses/course-detail/python-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80,11/
Պարունակություն
> Բարի գալուստ 2 Վիդեոդաս
Բարի Գալուստ Python Pro դասընթաց
Ինչպես գնել դասընթացը
> Core Python / Բազային դասընթաց 1 Վիդեոդաս
Python ծրագրավորման լեզվի բազային դասընթաց
> Virtual Environment 1 Վիդեոդաս
Խորությամբ սովորում ենք աշխատել Python-ի Virtual Environment-ով
> Pep8 կոդավորման ստանդարտներ 1 Վիդեոդաս
Սովորում ենք գրել PEP8 ստանդարտներին համապատասխան ընթեռնելի կոդ
> Type Checks / Փոփոխականների տիպերի ստուգում 1 Վիդեոդաս
Փոփոխականների տիպերի ստուգում։ Օգտագործում ենք Static Type Check-էրը Python-ում
> Docstrings 1 Վիդեոդաս
Նկարագրում ենք կոդը և ստեղծում կոդի դոկումենտացիա Docstring-ների միջոցով
> MVC 1 Վիդեոդաս
Սովորում և օգտագործում ենք MVC pattern-ը իրական օրինակի վրա։ Model-View-Controller
> Expense Tracker պրոեկտի ստեղծում 0-ից 1 Վիդեոդաս
0-ից ստեղծում ենք իրական պրոեկտ։ Python, MVC, SQL
> OOP/Օբյեկտ Կողմնորոշված ծրագրավորում 1 Վիդեոդաս
OOP - Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում