Բլոգներ / Նոր հնարավորություն Twitter-ում
None | Օգոստ․ 12, 2020, 12:47 a.m. | 0

Երեքշաբթի Twitter Inc-ը ներկայացրեց մոդերացիայի մի առանձնահատկություն, որը թույլ կտա իր օգտատերերին սահմանափակել այն մարդկանց թիվը, ովքեր կարող են պատասխանել իրենց թվիթերին՝ օգտատերերին ավելի մեծ վերահսկողություն տալով։
Ըստ Twitter-ի, բոլոր հաշիվները, ներառյալ ընտրված պաշտոնյաների հաշիվները, այժմ կարող են ընտրել այն մարդկանց, ում նոր թվիթ գրելիս թույլ կտան պատասխանել։
Օգտատերերը մարդկանց կարող են ընտրել երեք խմբից՝ բոլորը, միայն այն մարդիկ, ում իրենք հետևում են և միայն նրանք, ում նշում են իրենց թվիթում։
Միկրոբլոգի կայքը, որը սկսեց փորձարկել այս նոր հնարավորությունը մայիսին, ավելացրեց, որ բոլոր օգտատերերը կարող են շարունակել հավանել և հաղորդագրություններ ուղարկել, բայց չեն կարող պատասխանել, եթե դրանք բացառված են հեղինակի կողմից։
Սա Twitter-ի օգտատերերին նաև հնարավորություն կտա ավելի լավ խոսակցություններ վարել և սահմանափակել իրենց ազդեցությունը առցանց տրոլների և բռնարարների նկատմամբ։
Նյութի աղբյուրը՝ https://bit.ly/30Nq6Nh