Բլոգներ / Դարձիր junior backend վեբ ծրագրավորող 4 ամսում
Արման Ավետիսյան | Մարտ 13, 2023, 6:14 p.m. | 0
Ողջույն, այս ուղեցույցում մենք կսովորենք, թե ինչպես 4 ամսում դառնալ junior backend վեբ ծրագրավորող։
Ես Արմանն եմ՝ codetubes-ի հիմնադիրը։ Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ և ունեմ ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ այս ոլորտում։
Ես ինքնուս եմ և ծրագրավորումը սովորել եմ ինքնուրույն՝ օգտվելով տարբեր վիդեոդասընթացներից, գրքերից և համացանցում առկա այլ վճարովի և անվճար նյութերից։
Բոլորիդ նման ես նույնպես տարիներ առաջ եղել եմ սկսնակ և ունեցել եմ մեծ ցանկություն սովորել ծրագրավորում, սակայն չեմ իմացել, թե ընդհանրապես ինչ է ծրագրավորումը, որտեղից սկսել, ինչեր սովորել և ինպես հնարավորինս արագ յուրացնել բոլոր սկզբնական գիտելիքները՝ աշխատանքի անցնելու համար։
Տարիներ շարունակ ես ստեղծել եմ ծրագրավորման վերաբերյալ տարբեր վճարովի և անվճար վիդեոդասընթացներ, բլոգներ, էլեկտրոնային-գրքեր և այլ առցանց նյութեր։ Դրանցից լավագույնները կենտրոնացրել եմ այստեղ, որպեսզի ունենանք հստակ backend վեբ ծրագրավորում սովորելու համար նախատեսված ուղեցույց։
Ուղեցույցը կազմված կլինի տարբեր վիդեոդասընթացներից, վիդեոպոդկաստներից, թեստերից և այլ առցանց նյութերից, որպեսզի դուք կարողանաք սովորել backend վեբ ծրագրավորում 0-ից և ձեր գիտելիքները հասցնել ավելի քան junior ծրագրավորողի մակարդակի։
Ամբողջ կուրսը ավարտելու համար ձեզանից կպահանջվի մոտավորապես 4 ամիս, եթե դուք օրական 3 ժամ տրամադրեք սովորելու, սակայն եթե դուք ավելի շատ ժամանակ տրամադրեք, իհարկե ավելի արագ կկարողանաք ավարտել ընդհանուր կուրսը, իսկ եթե ավելի քիչ, ապա մի քիչ ավելի երկար կտևի։
Հիմա եկեք հակիրճ ծանոթանանք, թե ինչեր ենք սովորելու այս կուրսի ընթացքում։
Մինչ առաջ անցնելը ասեմ, որ այս վիդեոպոկաստներում դուք հաճախ կլսեք ինձանից խորհուրդներ, թե ինչեր սովորեք այդ վիդեոները դիտելուց հետո , սակայն կխնդրեմ, որ ուշադրություն չդարձնեք այդ հղումներին, այլ դրա փոխարեն հետևեք այս ուղեցույցին։
Ի՞նչ է ծրագրավորումը
Առաջինը մենք կիմանանք, թե ընդհանրապես ինչ է ծրագրավորումը և ինչի համար է այն նախատեսված։
https://www.youtube.com/watch?v=DywSKGbl970
Ծրագրավորման ուղղությունները
Այնուհետև մենք կծանոթանանք ծրագրավորման տարբեր ուղղությունների հետ, այսինքն կիմանանք, թե որն է frontend-ը, որն է backend-ը, full stack-ը և այլն։
https://www.youtube.com/watch?v=8yxDP2naT5U
Ինչպե՞ս են աշխատում համակարգիչները
Այնուհետև մինչ բուն ծրագրավորմանը անցնելը, նախ կհասկանանք, թե ինչպես են աշխատում համակարգիչները և ինչի համար են ստեղծված ծրագրավորման լեզուները։
https://www.youtube.com/watch?v=p1NOoRVq_8o
Ամեն ինչ Python ծրագրավորման լեզվի մասին
Այս ուղեցույցում որպես ծրագրավորման լեզու մենք ընտրելու ենք Python-ը, որը շատ տարածված ծրագրավորման լեզու է ամբողջ աշխարհում։
Անպայման խորհուրդ կտամ կարդալ «Ամեն ինչ Python ծրագրավորման լեզվի մասին» բլոգը, որտեղ ես խոսում եմ, թե ինչու ընտրել python-ը՝ ելնելով նրա հնարավորություններից, պահանջարկից և այլ առավելություններից։
Սովորում ենք ծրագրավորել և թեստավորել
Եվ վերջապես այս ամենը շատ արագ ուսումնասիրելոց հետո, մենք կսկսենք սովորելը բուն Python ծրագրավորման լեզուն 0-ից, կսովորենք օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումը, կստեղծենք իրական պրոեկտ, կսովորենք, թե ինչպես գրել պրոֆեսիոնալ կոդ, կսովորենք նաև, թե ինչպես թեստավորել մեր կոդը՝ գրելով unit test -եր և այլն։
Այս ամենը սովորելու համար մենք կօգտվենք python pro և unit testing-ը Python-ով դասընթացներից
- https://codetubes.com/hy/courses/course-enroll/python-pro-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB%D6%80-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%B8%D6%80%D6%86%D5%A5%D5%BD%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A8,62/
- https://codetubes.com/hy/courses/course-enroll/unit-testing-%D5%A8-python-%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1,69/
Սովորում ենք HTML և CSS
Python-ը ամբողջությամբ սովորելուց հետո մենք կանցնենք վեբ ծրագրավորմանը և շատ արագ կսովորենք HTML & CSS, որոնք հանդիսանում են վեբ ծրագրովորման ամենամինիմում գիտելիքները։
Սովորում ենք backend վեբ ծրագրավորում
Սա ավարտելուց հետո մենք կանցնենք backend վեբ ծրագրավորմանը և կսովորենք Python-ի django framework-ը և կստեղծենք մեր առաջին վեբ կայքը, որը կլինի բլոգ։
Սովորում ենք Linux
Այս ամենը սովորելուց հետո մենք կսովորենք Linux օպերացիոն համակարգը, որպեսզի կարողանանք օգտագործել վեբ սերվերները մեր վեբ կայքերը համացանցում տեղակայելու համար։ Սա խորացված դասընթաց կլինի, որպեսզի դուք շատ լավ կարողանաք տիրապետել linux-ին, քանի որ այն անբաժան մաս է beckend վեբ ծրագրավորողների համար։
Սովորում ենք աշխատել տվյալների համակարգերի հետ
Հետո մենք խորությամբ կսովորենք MySQL տվյալների համակարգը և SQL լեզուն, որպեսզի կարողանանք աշխատել տվյալների համակարգերի հետ և դրանք օգտագործել մեր վեբ կայքերում։
Սովորում ենք GIT version control տեխնոլոգիան
Եվ վերջում ես խորհուրդ կտամ անպայման նաև սովորել GIT version control համակարգը, որպեսզի ամբողջական դարձնեք ծրագրավորողի ձեր գիտելիքները։ Սա նույնպես շատ պահանջված գիտելիք է ծրագրավորողների համար։
https://www.youtube.com/watch?v=To1KtRAT370
Այս ամեն ինչը վերջացնելուց հետո դուք կունենաք ավելի քան junior backend վեբ ծրագրավորողի գիտելիքներ և պատրաստ կլինեք ստեղծել տարբեր պրոեկտներ և անցնել աշխատանքի։
Սակայն մինչ առաջ անցնելը խորհուրդ կտամ օգտագործել այս բոլոր գիտելիքները և որևէ փոքր վեբ կայք ստեղծել 0-ից մինչև վերջ ձեր գիտելիքները ամբողջությամբ ամրապնդելու համար։
Պատրաստվում ենք անցնել աշխատանքի
Այս ամենը վերջացնելուց հետո դուք արդեն պատրաստ եք աշխատանքի անցնելու, և դրա համար մենք կսովորենք, թե ինչպես ստեղծել պրոֆեսինալ resume/cv և փորձել գտնել աշխատանք
https://www.youtube.com/watch?v=5Q1yy_ouItY
Միացեք մեր խմբին
Միացեք մեր facebook-ի խմբին, որտեղ մենք քննարկում ենք ծրագրավորման վերաբերյալ տարբեր խնդիրներ և օգնում սկսնակներին արագ գտնել իրենց հարցերի պատասխանները։
https://www.facebook.com/groups/1153217441541330
Վերջաբան
Եթե ունեք հարցեր ապա կարող եք կապվել ինձ հետ սոց կայքերի կամ email-ի միջոցով, և ես հանարվորինս արագ կարձագանքեմ։
email: codetubes@gmail.com
Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100010180032606