Warning!!!
The author will have your name and email address in exchange of this course
Description
Բարև Ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Բարի գալուստ Python Pro դասընթաց։
Այս դասընթացը ձեզ կօգնի սովորել Python ծրագրավորման լեզուն 0-ից և կոդավորման ձեր գիտելիքները հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի։
Դուք կսովորեք, թե ինչպես ծրագրավորել պրոֆեսիոնալների նման, ինչպես կազմել դոկումենտացիաներ, գրել ընթեռնելի կոդ, ինչպես օգտագործել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման և MVC ծրագրերի նախագծման կոնցեպտներն իրական պրոեկտների վրա և այլն։
Ես Արմանն եմ CodeTubes-ից, մասնագիտությամբ լիդ ծրագրավորող եմ և ունեմ ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ ։
Դասընթացը ստեղծել եմ, որպեսզի ձեզ սովորեցնեմ այն բոլոր հիմնական հմտությունները, որոնք օգտագործում են senior ծրագրավորողներն իրական ծրագրեր ստեղծելիս։
Դասընթացը ստեղված է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են բարելավել ծրագրավորման իրենց գիտելիքները։
Դասընթացը շատ կօգնի նաև մեծացնել ձեր շանսերը աշխատանք գտնելիս, քանի որ կկարողանաք ստեղծել և ցուցադրել պրոեկտներ, որոնք կոդավորված կլինեն պրոֆեսիոնալների նման։
Դասընթացի ընդհանոր տևողությունը 8.5 ժամ է, որից 4 ժամը նախատեսված է բազային դասընթացի համար, որը հնարավոր է դուք արդեն վերջացրել եք։
Դրանից հետո դուք կսովորեք նշված կոնցեպտները և այնուհետև դրանք կօգտագործեք իրական պրոեկտի վրա, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքները։
Դասընթացի առաջին մասը՝
https://codetubes.com/en/courses/course-detail/python-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80,11/
Content
> Բարի գալուստ 2 tutorials
Բարի Գալուստ Python Pro դասընթաց
Ինչպես գնել դասընթացը
> Core Python / Բազային դասընթաց 1 tutorials
Python ծրագրավորման լեզվի բազային դասընթաց
> Virtual Environment 1 tutorials
Խորությամբ սովորում ենք աշխատել Python-ի Virtual Environment-ով
> Pep8 կոդավորման ստանդարտներ 1 tutorials
Սովորում ենք գրել PEP8 ստանդարտներին համապատասխան ընթեռնելի կոդ
> Type Checks / Փոփոխականների տիպերի ստուգում 1 tutorials
Փոփոխականների տիպերի ստուգում։ Օգտագործում ենք Static Type Check-էրը Python-ում
> Docstrings 1 tutorials
Նկարագրում ենք կոդը և ստեղծում կոդի դոկումենտացիա Docstring-ների միջոցով
> MVC 1 tutorials
Սովորում և օգտագործում ենք MVC pattern-ը իրական օրինակի վրա։ Model-View-Controller
> Expense Tracker պրոեկտի ստեղծում 0-ից 1 tutorials
0-ից ստեղծում ենք իրական պրոեկտ։ Python, MVC, SQL
> OOP/Օբյեկտ Կողմնորոշված ծրագրավորում 1 tutorials
OOP - Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում