Blogs / Ի՞նչ գործոններից է կախված ծրագրավորողների աշխատավարձի չափը
Արման Ավետիսյան | Jan. 14, 2023, 2:04 a.m. | 0
Ողջույն, սիրելի հայրենակիցներ: Այս բլոգում մենք կքննարկենք ինձ ամենաշատ տրվող հարցերից մեկը՝ ինչքան աշխատավարձ են ստանում ծրագրավորողները:
Մինչ առաջ անցնելը՝ նախ ցանկանում եմ նշել, որ ծրագրավորման և գրեթե բոլոր այլ մասնագիտություններում հստակ աշխատավարձի չափ գոյություն չունի: Այն կարող է սկսել մի քանի հարյուր դոլարից՝ հասնելով մի քանի հազարի:
Իհարկե գոյություն ունեն տարբեր հարթակներ, որտեղ նշվում է, թե տվյալ ընկերությունն ինչքան աշխատավարձ է առաջարկում տարբեր պաշտոնների համար, սակայն այս բլոգի հիմնական իմաստն այն է, որ մենք հասկանանք, թե իրականում ինչ գործոններից կախված կլինի ձեր աշխատավարձի չափը, և ինչպես դուք կարող եք ձեր գիտելիքներն օգտագործելով՝ ավելի արագ աճ գրանցել ձեր կարիերայում:
Ընթացքում նաև կտեղադրեմ հայալեզու նյութերի հղումներ, որպեսզի դուք կարողանաք օգտվել և օգտագործել այդ նյութերը ձեր կարիերայի զարգացման համար։
Գիտելիքներ
Ամենակարևոր գործոնը, որը շատ մեծ ազդեցություն ունի ծրագրավորողի կարիերայի վրա, նրա գիտելիքն է, բայց պետք է նշել, որ այդ գիտելիքները կարևոր են միայն եթե դրանք օգտագործվում են ձեր առօրյա աշխատանքում։
Օրինակ, եթե դուք աշխատում եք որպես back-end վեբ ծրագրավորող և ակնկալում եք բարձր աշխատավարձ այդ ոլորտում, ապա պետք է ունենաք խորը գիտելիքներ հենց beckend ծրագրավորումից: Օրինակ, կարող եք սովորել ամպային տեխնոլոգիաներ, REST API-ներ, backend framework-ներ և այլն, բայց եթե դուք սկսեք սովորել արհեստական բանականություն, խաղերի ծրագրավորում կամ հեռախոսային հավելվածների ծրագրավորում, ապա դրանք մեծ ազդեցություն չեն ունենա ձեր աշխատավարձի վրա որպես backend վեբ ծրագրավորող։ Դրա համար խորհուրդ կտամ շատ խորացնել ձեր գիտելիքները հենց այն ուղղությամբ, որով դուք աշխատում եք կամ ցանկանում եք երկարատև աշխատել, իսկ մնացածը կարող եք սովորել որպես հոբբի։
Ես սա ասում եմ իմ անձնական փորձից, քանի որ երբ ես նոր էի անցել աշխատանքի որպես վեբ ծրագրավորող, ես շատ ժամանակ էի ծախսում տարբեր տեխնոլոգիաներ սովորելու վրա և օրինակ սովորում էի big data, արհեստական բանականություն, համակարգչային հավելվածների ծրագրավորում և այլն, ու այսպես ասած ունեի տարբեր ոլորտների հետ կապված քիչ գիտելիքներ, սակայն որպես վեբ ծրագրավորող համեմատաբար դանդաղ էր առաջ գնում իմ կարիերան:
Մեր վեբ կայքում մենք կենտրոնացրել ենք տարբեր անվճար և վճարովի հայերեն ծրագրավորման դասընթացներ, որոնք դուք կարող եք տեսնել այս հղման վրա սեղմելով։
https://codetubes.com/hy/courses/
Ծրագրավորման ոլորտը
Մյուս կարևոր գործոնը, որը մեծ ազդեցություն ունի ծրագրավորողի աշխատավարձի վրա, իհարկե ընտրված ծրագրավորման ուղղությունն է, այդ պահին աշխարհի թրենդները, դժվար տեխնոլոգիաները և այլն։
Օրինակ, աշխարհում շատ մեծ պահանջարկ ունի վեբ ծրագրավորումը, և շատ ուսանողներ սովորում են հենց վեբ ծրագրավորում, ինչը շատ նորմալ երևույթ է: Սակայն քանի որ այս պահին նաև շատ արագ զարգանում է արհեստական բանականությունը նույնպես, իսկ այս ուղղությամբ մասնագետներն ավելի քիչ են, ապա արհեստական բանականության ոլորտում աշխատող ծրագրովորողները համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ կստանանան, քանի որ պահանջարկը շատ է, իսկ մասնագետների քանակը համեմատաբար ավելի քիչ։ Իսկ այն մասնագետները, ովքեր նախագծում են արհեստական բանականության մոդելները, որը պահանջում է խորը մաթեմատիկական գիտելիքներ, բնականաբար այս մարդիկ էլ ավելի բարձր աշխատավարձ կստանան։
Նույնը կարող ենք ասել նաև SysAdmin-ների, System Engineer-ների, low level ծրագրավորողների մասին։ Այս ոլորտոներում թեև համեմատաբար քիչ է պահանջարկը, բայց նաև մասնագետներն են ավելի քիչ, այդ իսկ պատճառով աշխատավարձը կարող համեմատաբար ավելի բարձր լինել։
Այստեղ կարևոր է նաև նշել, որ օրինակ սովորելով backend-վեբ ծրագրավորում՝ հետագայում կարող եք այդ գիտելիքները օգտագործել system ծրագրավորման մեջ և հակառակը։
Եթե ցանկանում եք սովորել backend վեբ ծրագրավորում, ապա կարող եք դիտել հետևյալ վիդեոդասը, որտեղ ես մանրամասն խոսում եմ այդ ոլորտում օգտագործվեղ տեխնոլոգիաներից և նաև ցույց տալիս, թե ինչպես դուք կարող եք ինքնուրույն սովորել backend ծրագրավորում։
Ի՞նչ է Back-end վեբ ծրագրավորումը և ինչպես այն սովորել ինքնուրույն։
Աշխատանքային փորձ
Մյուս կարևոր գործոնը աշխատանքային փորձն է։ Ինչքան էլ տարօրինակ թվա, տարիների աշխատանքային փորձը ձեր CV-ում կարող է շատ լավ կամ շատ վատ ազդեցություն թողնել ձեր կարիերայի վրա։
Օրինակ, եթե դուք ունեք 5 տարվա աշխատանքային փորձ և միշտ աշխատել եք փոքր պրոեկտների վրա, չեք ինքնքակրթվել և սովորել նոր տեխնոլոգիաներ և միշտ մնացել եք նույն պաշտոնում, ապա դա իհարկե վատ ազդեցություն կունենա ձեր կարիերայի և աշխատավարձի վրա, իսկ եթե դուք այդ տարիների ընթացքում սկսել եք աշխատել ավելի մեծ պրոեկտների վրա, խորացրել եք ձեր գիտելիքները, ստացել եք senior-ի կոչում կամ ղեկավարել եք թիմ, ապա դա շատ լավ կանդրադառնա ձեր աշխատավարձի և կարերայի վրա։
Եթե ավելի մանսրամասն եք ցանկանում ծանոթանալ ծրագրովորողների պաշտոնների հետ, ապա կարող եք դիտել այս վիդեոդասը։
Ծրագրավորման պաշտոնների աստիճանները։ Կամավորներ, սկսնակներ, ավագներ և այլն...
Պատասխանատվություն
Ծրագրավորողի կարիերայի և աշխատավարձի վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը նրա պատասխանատվությունն և ինքնուրույնությունն է։
Եթե դուք կարողանում եք պատասխանատվություն վերցնել և ինքնուրույն ավարտին հասցնել պրոեկտները կամ առաջադրանքները, ապա դա շատ մեծ ազդեցություն կունենա ձեր կարիերայի վրա։
Ծրագրավորման ոլորտում ամենաչընդունված երևույթներից է, երբ ծրագրավորողները շարունակաբար շատ հարցեր են տալիս այլ ծրագրավորողների և ինքնուրույն չեն կարողանում որոշումներ կայացնել։ Այս ոլորտում աշխատող մասնագետները շատ զբաղված են և շատ են հարգում ինքնուրույն մարդկանց, ովքեր կարողանում են ինքնակրթվել, ինքնուրույն գտնել իրենց հարեցրի պատասխանները և չեն սպասում, որ ինչ-որ մեկը միշտ իրենց ասի, թե ինչ անեն։
Իհարկե եթե դուք սկսնակ եք (junior), ապա ավելի փորձառու ծրագրավորողները ձեզ կօգնեն և ուղղություն ցույց կտան մի որոշ շրջան, սակայն դուք պետք է այդ ամեն ինչը նվազագույնի հասցնեք և սկսեք ինքնուրույն ավարտին հասնցել ձեր պրոեկտները և առաջադրանքները։
Ես հիշում եմ, երբ ես իմ առաջին մենեջերին խնդրեցի, որ նա ինձ recommendation տա LinkedIn-ում, նա այնտեղ նշեց հետևյալը.
Arman is one of those people who can figure out how to do anything. …. He's hardworking and conscientious, and brings a can-do attitude to every task.
Եվ սա շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ կարիերայի հետագա աճի վրա:
Առաջնորդություն (Leadership)
Մյուս կարևոր գործոնը լիդեր լինելն է այս ոլորտում։ Մի բան է լինել շատ լավ ծրագրավորող, մեկ այլ բան է կառավարել ձեր նման հինգ, տասը կամ ավելի շատ ծրագրավորողներից կազմված թիմը։
Այս պաշտոնում գտնվող ծրագրավորողները շատ լավ են վարձատրվում մի քանի պատճառներով.
- Ունեն շատ լավ տեխնիկական գիտելիքներ
- Ունեն կառավարման գիտելիքներ (management)
- Ունեն շատ լավ հաղորդակցման հմտություններ (communication skills)
Եվ բարձր վարձատրվելու ամենակարևոր պատճառն այն է, որ, թիմ լիդեր ունենալով, դու ՝որպես գործատու, քեզ կազատես այդ թիմը կառավարելու պարտականությունից, և դա քո փոխարեն կանի թիմ լիդերը։
Կարող եք կարդալ իմ կողմից ստեղծված թիմ լիդեր 101 գիրքը, եթե ցանկանում եք ավելին սովորել այս պաշտոնի մասին։
Օտար լեզուների իմացությունը
(Հիմնականում անգլերեն)
Մյուս կարևոր գործոնը, որը հատկապես ազդում է Հայաստանում գտնվող ծրագրավորողների աշխատավարձի և կարիերայի վրա, արտասահմանյան կոլեգաների և հաճախորդների հետ շփվելու ունակությունն է։
Այս պատճառով ես անընդհատ նշում եմ, որ դուք հնարավորինս շուտ սկսեք սովորել անգլերեն և այն հասցնել խոսակցական մակարդակի։
Սա շատ մեծ ազդեցություն կունենա ձեր աշխատավաձի և կարիերայի աճի վրա և ձեր առջև կբացի նոր հնարավորություններ նաև ինքնակրթվելու, ճանապարհորդելու և Հայաստանից դուրս գտնվող ընկերություններում աշխատելու համար։
Որ ընկերությունում եք աշխատում
Մյուս կարևոր գործոնն իհարկե կախված է ձեր գործատուից, այսինքն այն ընկերությունից, որում դուք աշխատում եք։
Իհարկե ձեր աշխատավարձը շատ ավելի ցածր կլինի, եթե դուք սկսեք աշխատելը նորաստեղծ փոքր ընկերությունում, քան օրինակ խոշոր և մեծ ֆինանսներ ունեցող ընկերություններում (Krisp, Service Titan, Picsart և այլն)։
Այս ընկերություններում բնականաբար ավելի բարդ կլինեն ընդունելության քնությունները, և եթե դեռ նոր եք սկսում, ապա դա լրիվ նորմալ է, որ սկսեք որևէ փոքր կամ միջին ընկերությունից։
Կարևոր է նշել նաև մեկ այլ բան. եթե դուք ամբիցիոզ եք և նաև ցանկանում եք սովորել և ձեռք բերել որոշ բիզնես գիտելիքներ, ապա ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ դուք փոքր կամ միջին չափի բիզնեսում կարող եք բարձր պաշտոն զբաղեցնել կամ դառնալ մասնատեր, որին շատ դժվար է հասնելը խոշոր ընկերությունում աշխատելիս: Այդ դեպքում դուք շատ ավելի բարձր աշխատավարձ կստանաք, քան այլ խոշոր ընկերություններւմ։
Որտեղ է գտնվում ընկերությունը, որում դուք աշխատում եք
Եվ հաջորդ կարևոր գործոնն իհարկե ձեր ընկերության գտնվելու վայրն է։
Տարբեր երկրներում և նույնիսկ միևնույն երկրի տարբեր նահանգներում աշխատավարձի չափը շատ տարբեր է լինում։
Օրնիակ, Google-ում աշխատող միևնույն պաշտոնի ծրագրավորողը շատ ավելի քիչ աշխատավարձ կստանա Հյուսիսային Կառոլինա նահանգում, քան Կալիֆորնիայում, իսկ հնդկաստանի ծրագրավորողն էլ ավելի քիչ կստանա այս երկուսի համեմատ: Սա իհարկե միջին վիճակագրական տվյալներն են և կախված են տարբեր հանգամանքներից։
Վերջաբան
Խորհուրդ կտամ դիտել նաև ծրագրավորման ուղղությունների և կարիերայի հետ կապված հետևյալ վիդեոները.