Blogs / Ինչպե՞ս դառնալ backend վեբ ծրագրավորող
Արման Ավետիսյան | Sept. 25, 2022, 11:45 p.m. | 0
Բարև Ձեզ սիրելի հայրենակիցներ։ Այս բլոգի ընթացքում մենք կխոսենք, թե ինչ է backend վեբ ծրագրավորումը, ինչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ սովորել backend վեբ ծրագրավորումով զբաղվելու համար, ինչպես նաև բլոգի վերջում ես կտեղադրեմ հայալեզու տարբեր նյութերի հղումներ, որպեսզի դուք կարողանաք առցանց սովորել backend վեբ ծրագրավորում։
Ես Արման Ավետիսյանն եմ, մասնագիտությամբ լիդ ծրագրավորող եմ և հիմնականում զբաղվում եմ backend վեբ ծրագրավորմամբ ավելի քան 7 տարի։
Ինչպես գիտեք վեբ ծրագրավորումը հիմնականում բաղկացած է երկու մասերից՝ Backend (հետնամաս) և Frontend (դիմային մաս)։
FrontEnd (Դիմային մաս)
Frontend-ը վեբ ծրագրավորման տեսանելի մասն է։ Այսինքն, այն հատվածը, որը տեսնում է օգտատերը, երբ բացում է այդ վեբ կայքը բրաուզերում։ Ավելի կոնկրետ՝ վեբ կայքի կառուցվածքը, գույները, դիզայնը և ընդհանուր այն ամենը, ինչը տեսանելի է օգտատերին։ Վեբ կայքերի frontend-ում օգտագործվող տեխնոլոգիաները մենք այս բլոգում խորությամբ չենք ուսումնասիրի, սակայն կարող ենք նշել, որ frontend-ը հիմնականում կազմված է հետևյալ տեխնոլոգիաներից՝ HTML, CSS և JavaScript։
Backend (Հետնամաս)
Backend-ը վեբ կայքերի չերևացող մասն է։ Այստեղ պահպանվում է կոդի այն հատվածը, որը աշխատում է սերվերների հետ, տվյալների համակարգերի հետ և կազմակերպում է ընդհանուր վեբ կայքի աշխատանքը։
Backend-ի և frontend-ի գործառույթները շատ հաճախ կարելի է համեմատել մեքենաների հետ։ Մեխանիկները նույն backend ծրագրավորողներն են, իսկ մարդիկ, ովքեր զբաղվում են մեքենաների կոսմետիկ վերանորոգմամբ (դզող-փչողները), frontend ծրագրավորողներն են։
Ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործվում backend-ում
Վեբ կայքերի backend-ում հիմնականում օգտագործվում են հետևյալ տեխնոլոգիաները.
- Backend ծրագրավորման լեզու՝ ձեր վեբ կայքի backend-ը կոդավորելու համար (Python, PHP, Java, C# , JavaScript և այլն)
- Backend վեբ ծրագրավորման framework-ներ և գրադարաններ՝ ձեր աշխատանքը հեշտացնելու համար (Python Django, PHP Laravel, C# ASP.NET և այլն)
- Վեբ սերվերներ, որտեղ կտեղակայեք ձեր վեբ կայքը (հիմնականում Linux)
- Տվյալների համակարգեր՝ ինֆորմացիան պահպանելու համար (SQL Server, MySQL, PostgreSQL, MongoDB և այլն)
Սա բազային մասն է, որը դուք պետք է սովորեք backend ծրագրավորմամբ զբաղվելու համար, սակայն հետագայում՝ տարիների ընթացքում դուք նաև շատ այլ տեխնոլոգիաներ եք սովորելու, օրինակ, ամպային տեխնոլոգիաներ, Unit Testing, REST API-ներ, networking և այլն։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ այդ ամենը դուք կարող եք սովորել այս բազային մասը շատ լավ յուրացնելուց հետո։
Հիմա եկեք ավելի մանրամասն խոսենք նշված տեխնոլոգիաների մասին։
Backend ծրագրավորման լեզուներ
Վեբ կայքերի bakcend-ը կոդավորելու համար բազում ծրագրավորման լեզուներ կան, օրինակ, Python, PHP, Javascript և այլն։ Տարիներ առաջ PHP-ն ամենատարածված backend վեբ ծրագրավորման լեզուն էր , սակայն հիմա այն իր դիրքերը զիջել է հիմնականում python-ին և JavaScript-ին։ PHP-ն շատ սահամանափակ է, այսինքն այն հիմնականում օգտագործվում է միայն վեբում, իսկ օրինակ Python-ը կարող եք օգտագործել ավտոմատացման, DataScience-ի, արհեստական բանականության և այլ ոլորտներում նույնպես, այդ իսկ պատճառով Python-ը շատ ավելի նախընտրելի է, քան PHP-ն։
Ես ավելի մանրամասն բլոգ ունեմ Python ծրագրավորման լեզվի և նրա պահանջարկի մասին հայաստանում, և եթե այն ձեզ հետաքրքրում է, ապա կարող եք նաև կարդալ այս բլոգը.
Ամեն ինչ Python ծրագրավորման լեզվի մասին։ Արժե՞ այն սովորել
Կան նաև ծրագրավորողներ, ովքեր նախընտրում են օգտագործել JavaScript-ը bakcend-ում, քանի որ այն կարող են օգտագործել նաև frontend-ում։
Backend վեբ ծրագրավորման framework-ներ և գրադարաններ
Վեբ ծրագրավորման տարածման հետ մեկտեղ նաև ստեղծվել են բազմաթիվ backend գրադարաններ և framework-ներ։
Ծրագրավորման մեջ գրադարանները և framework-ները նախապես գրված կոդերի հավաքածուներ են, որոնք ծրագրովորողները օգտագործում են իրենց կոդավորման պրոցեսը արագացնելու, վեբ կայքերի ապահովությունը բարձրացնելու և թիմային աշխատանքն ավելի հարմարավետ ու արդյունավետ դարձնելու համար։
Այսինքն, այդ գրադարնները հիմնված են այն ծրագրավորման լեզվի վրա, որը դուք օգտագործելու եք ձեր վեբ կայքի backend-ը ստեղծելու համար։
Backend-ում օգտագործվող շատ տարածված գրադարաններ/framework-ներ են.
- Python-ի Django framework-ը
- C#-ի ASP.NET framework-ը
- JavaScript-ի Express Framework-ը
- Java-ի Spring framework-ը
ԵՒ այլն…
Կախված նրանից, թե ծրագրավորման ինչ լեզու եք նախընտրում, դուք պետք է սովորեք այդ լեզվի որևէ backend գրադարաններից մեկը։
Ես անձամբ արդեն 7 տարի է օգտագործում եմ python-ի django frramework-ը։
Վեբ սերվերներ
Հիմա եկեք խոսենք վեբ սերվերների մասին, հատկապես Linux սերվերների։
Linux server-ները linux օպերացիոն համակարգի վրա ստեղծված վեբ server-ներ են, իհարկե կան նաև այլ սերվերներ, որոնք աշխատում են այլ օպերացիոն համակարգով, օրինակ windows սերվերները, սակայն աշխարհի վեբ սերվերների մոտավորապես 90%-ից ավելի linux սերվերներ են, այդ իսկ պատճառով մենք հիմնականում կքննարկենք linux սերվերները։
Հիմա եկեք հասկանանք, թե որն է տարբերությունը սերվերի և սովորական համակագչի միջև։ Սովորական համակարգիչները ստեղծված են առօրյա կյանքում օգտագործելու համար, օրինակ օֆիսային աշխատանքներ կատարելու համար (տեքստ հավաքել, նկարները դասավորել, նամակներ ուղարկել և այլն), իսկ վեբ սերվերները հիմնականում օգտագործվում են բիզնես նպատակներով, օրինակ վեբ կայքեր կամ տվյալների համակարգեր տեղադրելու համար։ Վեբ սերվերները հիմնականում գրաֆիկական ինտերֆեյս չունեն, և նրանց կառավարելու համար դուք հիմնականում օգտագործում ենք Command line-ը։
Տարբեր վեբ սերվերներ կան հիմնված linux օպերացիոն համակարգի վրա և տարածված linux սերվերներից են օրինակ Ubunutu-ն, Suse-ն, read hat-ը և այլն։
Տվյալների համակարգեր
Տվյալների բազաները նախատեսված են իրենց մեջ ինֆորմացիա պահելու և դա հետագայում օգտագործելու համար։
Տվյալների համակարգերի տարբեր տեսակներ կան և դրանցից ամենատարածվածները և հաճախ օգտագործվողները կապակցված տվյալների համակարգերն են (Relational Database), օրինակ MySQL, postgreSQL և այլն։
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ են տվյալների համակարգերը, կարող եք դիտել այս անվճար վիդեոդասը։ Ի՞նչ է տվյալների համակարգը/բազան, Ի՞նչ է MySQL-ը, Ի՞նչ է SQL-ը և այլն։
Ինչպե՞ս սովորել backend վեբ ծրագրավորում։
Ես անձամբ ինքնուս եմ և backend ծրագրավորումը սովորել եմ հիմնականում վիդեոդասերի և բլոգների միջիոցով։ Տարիների ընթացքում փորձ ձեռք բերելուց հետո ստեղծել եմ նաև իմ վիդեոդասերը, որոնք ձեզ կտան ամբողջական գիտելիքներ վեբ կայքեր ստեղծելու համար։
Կարող եք հերթականությամբ օգտվել այս վիդեոդասերից backend վեբ ծրագրավորում սովորելու համար։
HTML & CSS
Նախ ցանկանում եմ խորհուրդ տալ, որ միանգամից չանցնեք backend ծրագրավորմանը, այլ շատ արագ նախ յուրացնեք frontend-ից HTML և CSS տեխնոլոգիաները, քանի որ բազային վեբ ծրագրովորումը սկսվում է հենց այստեղից։
Կարող եք օգտվել իմ ալիքի արագացված HTML-ի և CSS-ի դասերից , որը դուք կարող եք ավարտել մի քանի օրվա ընթացքում։ HTML/CSS - Սկսնակների համար
Python-ը որպես backend ծրագրավորման լեզու։
Կարող եք օգտվել Python Pro ծրոգրավորիր ինչպես պորֆեսիոնալը դասընթացից, որպեսզի սովորեք Python ծրագրավորման լեզուն 0-ից և ձեր գիտելիքները հասցնեք մինչև պրոֆեսիոնալ մակարդակ։
Django-ն որպես backend վեբ framework
Այս դասը ամբողջովին նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են սովորել "backend"վեբ ծրագրավորում Python-ի Django framework-ով։ Դասն ամբողջությամբ անվճար է: Python Django վեբ ծրագրավորում սկսնակների համար
Linux վեբ սերվերներ
Այս դասընթացում դուք 0-ից կծանոթանաք Linux օպերացիոն համակարգի հետ, բազային մակարդակն ավարտելուց հետո խորությամբ կուսումնասիրեք նրա կառուցվածքը, կծանոթանաք Linux Filesystem-ին, ինչպես նաև կսովորեք հիմնականում օգտագործվող Linux հրամանները։ Այնուհետև կծանոթանաք Linux Server-ների հետ և նաև կսովորեք՝ ինչպես օգտագործել Web Hosting և տեղակայել ձեր վեբ կայքը համացանցում ձեր նախընտրած անունով (domain name-ով) և այլն։ Linux-ի պրակտիկ, ամբողջական դասընթաց
Տվյալների համակարգեր
Այս դասընթացում դուք կսովորեք, թե ինչեր են տվյալների համակարգերը, որոնք են կապակցված (Relational) դատաբազաները, ինչ է MySQL-ը և MySQL workbench-ը, կսովորեք SQL լեզուն՝ տվյալների համակարգերի հետ աշխատելու համար և այլն։ MySQL | SQL Սկսնակների համար
Վերջաբան
Իմ ալիքի բոլոր վճարովի դասընթացները հասանելի են Pro անդամներին և Pro անդամկցության արժեքն այս պահին կազմում է ամսական $15:
Մի մոռացեք օգտագործել «arman2022» կոդը 15% զեղչից օգտվելու համար։
Իմ ալիքի բոլոր վճարովի և անվճար դասընթացները, էլ-գրքերը և բլոգները կարող եք դիտել www.codetubes.com վեբ կայքի իմ ալիքում։
https://codetubes.com/hy/channel/6/
Հարցեր ունենալու դեպքում խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, և ես հնարավորինս արագ կպատասխանեմ։
Հաջողություն եմ մաղթում ձեր ուսման պրոցեսում։