Blogs / Ինչպե՞ս գումար աշխատել ծրագրավորման միջոցով
None | Aug. 3, 2020, 6:43 p.m. | 0
Այս բլոգի ընթացքում կսովորենք, թե ինչպես գումար աշխատել որպես ծրագրավորող։
Մինչ սկսելը ցանկանում ենք նշել, որ այս բլոգը ոչ միայն junior, այլ նաև փորձառու մասնագետների համար է, այսինքն բոլորն էլ կարող են օգտվել այս մեթոդներից և, ըստ իրենց գիտելիքների չափի, գումար աշխատել։
Ծրագրավորման միջոցով գումար աշխատելու լոգիկան նման է մյուս բոլոր ոլորտներին և շատ պարզ է։ Եթե դուք ցանկանում եք գումար աշխատել, նախ պետք է ձեր հաճախորդին տաք մի այնպիսի ծառայություն կամ արտադրանք, որի դիմաց նա ձեզ կվճարի։ Այսինքն՝ այդ արտադրանքը կամ ծառայությունը կօգնի ձեր հաճախորդին գումար աշխատել, լավացնել նրա մարկետինգը, ավտոմատացնել որոշ գործընթացներ և այլն, ինչի դիմաց էլ նա պատրաստ կլինի ձեզ գումար վճարել։
Հիմա եկեք տեսնենք՝ ծրագրավորմամբ գումար աշխատելու ինչ միջոցներ կան։
1․ 9-5 աշխատանք
Առաջին և ամենապարզ միջոցն ուղղակի աշխատանքի անցնելն է։ Դուք կարող եք աշխատանքի անցնել ցանկացած IT ընկերությունում, որի դիմաց էլ կստանաք աշխատավարձ։ Աշխատանքի անցնելու համար դուք պետք է լավացնեք ձեր գիտելիքները, ստեղծեք CV և դիմեք աշխատանքի։ Այս թեմայով մենք ունենք շատ ավելի մանրամասն վիդեոդաս, որը կարող եք դիտել հետևյալ հղումով։
2․ Freelancing
Ծրագրավորման միջոցով գումար աշխատելու երկրորդ միջոցը freelancing-ն է։ Գոյություն ունի freelancing-ի երկու տեսակ՝ local freelancing և remote freelancing (առցանց)։
Նախ եկեք ծանոթանանք local freelancing-ի հետ։ Օրինակ՝ դուք կարող եք վեբ կայքեր պատրաստել կամ որոշակի ծրագրեր ստեղծել լոկալ բիզնեսների համար և դրա դիմաց վարձատրվել։ Local freelancing-ով զբաղվելու համար ձեզ դարձյալ անհրաժեշտ է թարմացնել ձեր գիտելիքները, ստեղծել CV, որպեսզի կարողանաք ձեր աշխատանքը ցույց տալ լոկալ բիզնեսներին։ Ցանկանում ենք մի շատ կարևոր խորհուրդ տալ ձեզ՝ կապված local freelancing-ի հետ։ Եթե դուք նոր եք սկսում զբաղվել դրանով և ցանկանում եք ինչ-որ վեբ կայք պատրաստել լոկալ բիզնեսներից մեկի համար, ապա մի՛ գնացեք և նրանց հարցրեք՝ արդյոք կուզենան, որ դուք իրենց համար վեբ կայք պատրաստեք։ Փոխարենը՝ պատրաստեք վեբ կայքը, ցույց տվեք նրանց և բացատրեք, թե ինչ օգուտներ կտա այդ վեբ կայքն իրենց բիզնեսին, օրինակ՝ դա նրանց կօգնի լավացնել իրենց մարկետինգը, կօգնի ցույց տալ իրենց արանքները հաճախորդներին, հաճախորդները կտեսնեն իրենց աշխատանքային ժամերը, կծանոթանան իրենց թիմի հետ և այլն։
Հաջորդը remote freelancing-ն է, որի դեպքում դուք կարող եք գումար աշխատել օնլայն հարթակների միջոցով, օրինակ՝ Upwork-ով, freelancer-ով, oDesk-ով, Fiverr-ով և նմանատիպ այլ հարթակներով։ Այս դեպքում դուք հիմնականում աշխատելու եք արտասահմանցի հաճախորդների հետ, այդ իսկ պատճառով ձեզ անհրաժեշտ կլինի օտար լեզուների, հատկապես անգլերենի իմացություն։ Մինչ remote freelancing-ին անցնելը խորհուրդ կտանք զբաղվել local freelancing-ով, որպեսզի դուք լավ փորձ ձեռք բերեք այս ոլորտում։
3․ App-երի, plugin-ների, extension-ների ստեղծում
Գումար աշխատելու հաջորդ միջոցը որոշակի պրոդուկտների ստեղծումն է, որոնք դուք կարող եք վաճառել տարբեր օնլայն հարթակների միջոցով։
Օրինակ՝ եթե դուք գիտեք HTML, CSS, JS, PHP և Wordpress, ապա կարող եք ստեղծել plugin-ներ և դրանք վաճառել Wordpress-ի App Store-ում։ Սա շատ լավ բիզնես է, քանի որ, ինչպես գիտենք, վեբկայքերի 30%-ը աշխատում են Wordpress-ով, և հաճախորդները շատ են գնում նմանատիպ plugin-ներ։
Կամ եթե դուք գիտեք ընդամենը HTML, JS, CSS, ապա կարող եք ստեղծել Google Chrome-ի etxension-ներ և դրանք վաճառել Chromi-ի Web Store-ում: Եթե դուք frontend developer եք, կարող եք ստեղծել HTML, CSS responsive template-ներ և դրանք վաճառել օրինակ theme forest-ում։
Սրանք շատ լավ բիզնեսներ են, քանի որ, մեկ անգամ ստեղծելով նմանատիպ պրոդուկներ, դուք կարող եք անընդհատ թարմացնել դրանք և վաճառել այսպիսի app store-ներում։
4․ Ծրագրավորման դասավանդում
Ծրագրավորմամբ գումար աշխատելու հաջորդ միջոցն ուրիշներին ծրագրավորում սովորեցնելն է, եթե իհարկե դուք շատ լավ մասնագետ եք և տարիների փորձ ունեք այս ոլորտում, իսկ եթե սկսնակ եք, ուրեմն անտեսեք այս միջոցը։
Ծրագրավորումը և ընդհանրապես IT-ն ամենահաջողակ ոլորտներից է, և դրա հետ կապված գիտելիքները շատ մեծ նշանակություն ու արժեք ունեն։ Օրինակ՝ եթե դուք web developer եք, ապա կարող եք ստեղծել վեբ ծրագրավորման վիդեոդասեր և դրանք վաճառել Udemy-ում կամ կազմակերպել անհատական և խմբակային դասընթացներ և դրա միջոցով գումար աշխատել։
5․ SAAS
Գումար աշխատելու հաջորդ միջոցը SAAS-ն է, այսինքն՝ Software as a service։ Դուք կարող եք ստեղծել մի այնպիսի վեբ կայք կամ ծրագիր, որը շատ մարդկանց կօգնի ինչ-որ հատուկ խնդիր լուծել, ինչի դիմաց նրանք պատրաստ կլինեն ձեզ վճարել։ Օրինակ՝ եթե կարողանաք ստեղծել մի այնպիսի ծրագիր, որը բրոկերներին կօգնի կառավարել իրենց գործարքները, ապա դա շատ կարևոր խնդիր կլուծի նրանց համար, ինչի դիմաց էլ նրանք ձեզ կվճարեն։ Սա իհարկե մի պարզ օրինակ էր։
Ցանկանում ենք նշել, որ պետք չէ ստեղծել հաջորդ GG taxi-ն կամ Menu.am-ը, ուղղակի փնտրեք խնդիրներ և գտեք որոշակի լուծումներ դրանց համար։ Ու եթե դա օգուտ կտա մարդկանց, ապա միանշանակ նրանք ձեզ կվճարեն դրա դիմաց։
Եթե ծրագրավորման միջոցով գումար աշխատելու այլ միջոցներ ևս գիտեք, ապա անպայման նշեք այն մեկնաբանությունում։
Այս բլոգի հետ կապված վիդեոդասը կարող եք դիտել հետևյալ հղումով։
Նյութի հեղինակ՝ Արման Ավետիսյան