Blogs / Ամեն ինչ Python ծրագրավորման լեզվի մասին։ Արժե՞ այն սովորել 2022-ին
Արման Ավետիսյան | June 7, 2022, 12:58 a.m. | 2
Այս բլոգում մենք կուսումնասիրենք Python ծրագրավորման լեզուն և կիմանանք, թե արդյոք արժե այն սովորել 2022 թվականին։
Մենք կքննարկենք հետևյալ թեմաները.
- Python-ը որպես ծրագրավորման լեզու։ Ինչ առավելություններ և թերություններ ունի այն՝ համեմատած ծրագրավորման այլ լեզուների
- Python-ի պահանջարկը Հայաստանում և ամբողջ աշխարհում
- Python-ի ամենատարածված գրադարանները և framework-ները
- Python-ի վերաբերյալ հայալեզու նյութեր
Python-ը շատ տարածված ծրագրավորման լեզու է, որը օգտագործվում է ծրագրավորման գրեթե բոլոր ոլորտներում։ Այն հատկապես շատ տարածված է backend վեբ ծրագրավորման, արհեստականաբանականության, ավտոմատացման մեջ և այլն։
Այս լեզվում կան որոշակի նրբություններ, որոնք դուք պետք է իմանաք, որպեսզի հասկանաք այլ ծրագրավորման լեզուներից նրա տարբերությունները։
- Python-ը high-level ծրագրավորման լեզու է, ինչը նշանակում է, որ նրա գրելաձևը/կոդը/syntax-ը շատ ավելի հասկանալի է մարդկանց քան համակարգիչների համար(high-level ծրագրավորման լեզուների օրինակներ են նաև C#, Java, Jabascript և այլն)։ Ես ավելի մանրամասն վիդեոդաս ունեմ այս թեմայով, որտեղ խոսում եմ high-level և low-level ծրագրավորման լեզուների մասին։ Այս թեման ավելի մանրամասն ուսումնասիրելու համար կարող եք դիտել հետևյալ վիդեոդասը՝ https://www.youtube.com/watch?v=p1NOoRVq_8o
- Մյուս հիմնական տարբերությունը python-ի syntaxn-է, այսինքն, գրելաձևը։ Եթե այն համեմատենք այլ ծրագրավորման լեզուների հետ, ապա կտեսնենք, որ այն շատ տարբեր է։ Ծրագրավորողները տարբեր կարծիքներ ունեն python-ի syntaxn-ի վերաբերյալ, նրանց մի մասը սիրում է այդ գրելաձևը, իսկ մյուս մասը՝ ոչ։ Ես անձամբ այդ գրելաձևը շատ եմ հավանում, քանի որ այն կոդն ավելի պարզ և ընթեռնելի է դարձնում։ Python-ի syntaxn-ում կետ-ստորակետներ, ձևավոր փակագծեր և նմանատիպ այլ նշաններ չեն օգտագործվում, սակայն դրանց փոխարեն օգտագործվում են tab-երը և space-ները։
- Python-ը dynamically typed ծրագրավորման լեզու է, որը նշանակում է, որ մենք չենք հայտարարում փոփոխականի տիպը, այլ python-ը դա ինքնուրույն հասկանում է։ Այսինքն, մենք չպետք է գրենք string name = “Arman” կամ int age=15: Սա նշանակում է, որ այն ունի իր առավելություններն ու թերությունները։ Ես ավելի շատ նախընտրում եմ static type check-երը, այսինքն, երբ դուք հայտարարում եք փոփոխականների տիպերը։ Static type-երը գործում են օրինակ C#-ում, Java-ում , C++-ում և այլ լեզուներում։ Բայց նաև ցանկանում եմ նշել, որ մենք կարող ենք օգտագործել static type-երը python-ում, ուղղակի դրա համար անհրաժեշտ է առանձին գրադարան ներմուծել։ Այս թեմայով ավելի մանրամասն բաժին ունենք մեր ալիքի Python Pro դասընթացում, որից դուք կարող եք օգտվել այս հղումով՝ https://bit.ly/3MmWYRE
- Հաջորդ տարբերությունն այն է, որ python-ը interpreted ծրագրավորման լեզու է, այլ ոչ թե կոմպիլացիա արվող, ինչը նշանակում է, որ այն կոդն աշխատեցնում է տող առ տող, այլ ոչ թե ամբողջությամբ այն կոմպիլացիա է անում և նոր աշխատեցնում։ Օրինակ C#-ը և C++ -ը կոմպիլացվող լեզուներ են, և դարձյալ պետք է նշեմ, որ սա ունի իր առավելությունները և թերույունները։ Օրինակ, interpreted լեզուներն ավելի արագ են կոդավորման ժամանակ, քանի որ ամեն անգամ մենք կոմպիլացիա չենք անում այն աշխատեցնելիս, սակայն մյուս կողմից էլ կոմպիլացված ծրագրերը համեմատած ավելի արագ են աշխատում։ Եթե ավելի մանրամասն եք ուզում սովորել կոմպիլացիայի և ինտերպրետացիայի մասին, ապա նայեք իմ այս վիդեոդասը.
https://www.youtube.com/watch?v=p1NOoRVq_8o
Python-ի պահանջարկը Հայաստանում և ամբողջ աշխարհում
Python-ը աշխարհի ամենատարածված ծրագրավորման լեզուներից է, և շատ դեպքերում ասում են նաև ամենատարածվածը։ Առաջին տեղի համար այն մրցում է JavaScript-ի հետ։
Ավելի քան 80% ծրագրավորողների համար այն համարվում է հիմնական ծրագրավորման լեզուն։ Այդ տվյալը մենք վերցրել ենք հետևյալ վեբ կայքից.
https://www.geeksforgeeks.org/top-10-programming-languages-to-learn-in-2022/
Python-ը շատ մեծ տարածում է գտել, քանի որ այն շատ ավելի հեշտ է սովորելը՝ համեմատած այլ ծրագրավորման լեզուների։ Այն նաև շատ մեծ community/համայնք ունի, ովքեր անընդհատ կատարելագործում են այս լեզուն և մեծ քանակությամբ որակյալ գրադարաններ են ստեղծում։ Հիմնականում ծրագրավորման լեզուները շատ մեծ տարածում են գտնում իրենց գրադարանների շնորհիվ։ Python-ը շատ լավ գրադարաններ ունի վեբ ծրագրավորման, արհեստական բանականության, Big Data-ի, ավտոմատացման և այլ ոլորտներում։
Որևէ ծրագրավորման լեզվի պահանջարկը հասկանալու համար հիմնականում ուսումնասիրում են՝ արդյոք մեծ ընկերություններում այդ գիտելիքներով ծրագրավորողների պահանջարկ կա թե ոչ։ Ամերիկյան շատ մեծ ընկերություններ (Facebook, Amazon, Google և այլն) անընդհատ աշխատանքի են ընդունում Python ծրագրավորողների՝ տարբեր ոլորտներում աշխատելու համար, և ըստ այդմ էլ կարող ենք ասել, որ այն շատ մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում։
Հայաստանում մենք կատարել ենք հարցումներ և ուսւմնասիրություններ, որպեսզի հասկանանք Python ծրագրավորման լեզվի պահանջարկը և ստորև ներառել ենք այն բոլոր ընկերությունները, որոնք աշխատանքի են ընդունել Python ծրագրավորողների՝ տարբեր ոլորտներում աշխատելու համար։
1. Teamable
2. NVIDIA
3. VOLO
4. EPAM Systems
5. Service Titan
6. Synopsis
7. Instigate
8. Krisp
9. SADA Systems
Նշված ցանկից կարելի է եզրակացնել, որ խոշոր ընկերություններում կա Python ծրագրավորողների պահանջարկ, որն անընդհատ աճում է։
ՀԳ՝ ցանկում ոչ բոլոր ընկերություններն են նշված։ Սրանք ուղղակի մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքներն են։ Եթե գիտեք հայկական այլ ընկերություններ, որոնք ունեն python ծրագրավորողների մեծ պահանջարկ, ապա կխնդրեի գրել այդ ընկերությունների անունները մեկնաբանություններում։
Python-ի ամենատարծված ոլորտները և գրադարանները/framework-ները
Նախ եկեք քննարկենք այն ոլորտները, որտեղ Python-ը լավ տարածվածություն և պահաջարկ ունի։
Web Development / Վեմ ծրագրավորում
Python-ը շատ տարածված է Backend վեբ ծրագրավորման մեջ և շատ լավ framework-ներ ունի՝ մեծ մաշտաբի վեբ կայքեր պատրաստելու համար։ Ամենատարածված վեբ Framework-ներից են Django-ն և Flask-ը (Django-ն ավելի շատ տարածում ունի)։ Այս framework-ներով կարող եք մեծ մաշտաբի վեբ կայքեր պատրաստել՝ հնարավորինս արագ ժամկետներում։ Օրինակ, Django-ն ունի Admin Panel, որը ավտոմատ կերպով ստեղծվում է ձեր բազայի հիման վրա, ունի DRF (Django REST Framework) գրադարանը, որի միջոցով կարող եք շատ արագ REST API-ներ պատրաստել և այլն։
Եթե ցանկանում եք backend վեբ ծրագրավորում սովորել, ապա միանշանակ խորհուրդ կտամ ուսումնասիրել Django framework-ը։
Machine Learning / AI - Մեքենայական ուսուցում և Արհեստական բանականություն, Big Data
Python-ը շատ տարածված ծրագրավորման լեզու է հանդիսանում նաև մեքենայական ուսուցման , արհեստական բանականության և Big Data-ի մեջ, քանի որ այն շատ լավ գրադարաններ ունի այս ոլորտում աշխատելու համար։
Ստորև ամենատարածված գրադարաններն են ,որոնք օգտագործվում են այս ոլորտում.
- Numpy
- Pandas
- Spark
- Matplotlib
- Tensorflow
- Natural Language Toolkit (NLTK)
- Scikit-Learn
- PyTorch
- OpenCV
- ԵՒ այլն
Automation / Ավտոմատացում
Python-ը շատ տարածված է նաև ավտոմատացման տարբեր ճյուղերում։
Օրինակ, այն շատ տարածված է վեբ ծրագրերը թեստավորելու համար։ Օրինակ, դուք կարող եք օգտագործել python-ի գրադարանը Selenium Web Driver-ի հետ աշխատելու համար։
Այն նաև շատ տարածված է Infrasturcutre-ում և Network-ում ավտամատացման գործողություններ կատարելու համար։ Օրինակ, դուք կարող եք օգտագրծել python-ի գրադարններից մեկը Ansbile-ի հետ աշխատելու համար;
Եթե ունեք այլ տեղեկություներ ավելի տարածված framework-ների մասին, ապա կխնդրեմ որոշակի տեղեկություն տրամադրել մեկնաբանություններում։
Ինչպես սովորել Python ծրագրավորման լեզուն 0-ից։
Մենք ունենք մեծ քանակությամբ հեյերեն վիդեոդասեր մեր ալիքում և խորհուրդ կտանք սկսել Python Pro դասընթացից, որը ձեզ կօգնի սովորել Python ծրագրավորման լեզուն 0-ից և կոդավորման ձեր գիտելիքները հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի։ Python Pro դասընթացը հասանելի է մեր վեբ կայքում, որը դուք կարող եք սկսել հիմա։
Այնուհետև կարող եք օգտվել նաև այլ վիդեոդասերից։ Այցելեք https://codetubes.com վեբ կայքի դասընթացներ բաժինը, որոնեք python և դուք կտեսնեք բոլոր հասանելի վիդեոդասերը, որոնք մենք այս պահին ունենք մեր վեբ կայքում։
Շնորհակալություն
Շնարհակալություն նյութը կարդալու համար։ Եթե ունեք ինչ-որ հարցեր, ապա գրեք այն մեկնաբանություններում, և ես մեծ հաճույքով կպատասխանեմ։
Հեղինակ՝ Արման Ավետիսյան
Խմբագիր՝ Ջուլիետա Ղազարյան