Ebooks / ԹԻՄ ԼԻԴԵՐ 101
Տարիներ շարունակ, աշխատելով մեծ եւ փոքր հիմնարկներում թե՛ որպես սկսնակ ծրագրավորող եւ թե՛ որպես թիմ լիդեր, բախվել եմ տարբեր խնդիրների։ Հանդիպելով բազում դժվարությունների, որոնց հաղթահարման համար երկար ժամանակ է պահանջվել՝ ես որոշեցի այս փոքր գրքում ներառել այն բոլոր ամենակարեւոր կետերը, որոնք կօգնեն ձեզ շրջանցել այդ սխալները եւ վստահաբար անցնել թիմ լիդերի պաշտոնին։
Գիրքը նախատեսված է փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են մեկ քայլ առաջ կատարել եւ անցնել թիմ լիդերի պաշտոնին։
Այն նախատեսված է արդեն թիմ լիդի պաշտոնում գտնվողների համար նույնպես, ովքեր դժվարանում են եւ ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները։
Գիրքը շատ օգտակար կլինի նաեւ սկսնակ եւ միջին կարգի ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ թիմային աշխատանքը եվ տեսնել ծրագրավորման կարիերիայի մեծ պատկերը։
Եվ սա առհասարակ շատ օգտակար է ցանկացած այլ ոլորտի մասնագետների համար նույնպես, քանի որ լիդերշիփի կոնցեպտները գրեթե նույնն են բոլոր ոլորտների համար։
Rate this ebook
{{rating_error_message}}