Blogs / Pinterest-ի շնորհիվ կարելի է վիրտուալ շրթներկ փորձել
None | Feb. 6, 2020, 1:13 a.m. | 0

Եթե դուք փնտրում եք շրթներկի նոր երանգ, ապա այժմ Pinterest-ի միջոցով կարող եք փորձել որոշ տարբերակներ։ Pinterest-ը թողարկել է դիմահարդարման նոր գործիք՝ «Try-on», որը ձեզ հնարավորություն է տալիս փորձել շրթներկի տարբեր երանգներ՝ առանց տանից դուրս գալու։
Այս ֆունկցիան նման է նրան, ինչն արդեն առաջարկում են մի շարք հայտնի բրենդներ, ինչպիսիք են L'Oréal-ը, Sephora-ն և Sally Beauty-ն՝ մեկ կարևոր տարբերությամբ․ շրթներկն ավելացնելիս այն ֆիլտր չի օգտագործում ձեր դեմքին։
Եթե փորձել եք այս մյուս տարբերակներից որևէ մեկը, հավանաբար նկատել եք, որ տարբեր գունավոր շրթներկերից բացի, նրանք բոլորն օգտագործում են ֆիլտր, որը հարթեցնում է դեմքի թերությունները, և տպավորություն է ստեղծվում, որ ձեր դեմքն ամբողջովին դիմահարդարված է։ Թեև սա կարող է ձեզ իդեալական սելֆի անելու հնարավորություն տալ, սակայն եթե իսկապես ցանկանում եք իմանալ՝ շրթներկի որ գույնն է ձեզ սազում, ապա հայտնի բրենդների առաջարկած այս ֆունկցիան այնքան էլ հարմար տարբերակ չէ փորձելու համար։
Pinterest- ի «Try-on» գործիքը հասանելի է բացառապես iOs և Android հավելվածների միջոցով: Այն ներկայումս ներառում է շրթներկի երանգներ Estee Lauder-ից, Sephora-ից, bareMinerals-ից, Neutrogena-ից, Loreal-ից, NYX Professional Makeup-ից, YSL-ից, Lancome-ից և Urban Decay-ից, և սպասվում է, որ ապագայում էլ ավելի շատ գործընկերներ կլինեն։
Այս գործիքից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Pinterest-ի խելացի տեսախցիկը, սեղմել «Try it»՝ տեսնելու ներկայումս առկա շրթներկերի ամբողջ տեսականին։ Կարող եք գտնել նաև շրթներկի տեսականի՝ որոնելով օրինակ «կարմիր շրթներկ»։ Եթե ձեզ դուր է գալիս որևէ երանգ, ապա կարող եք այն պահպանել ձեր հավելվածում՝ հետագայում հեշտությամբ գտնելու համար, կամ պարզապես կարող եք գնել այն՝ «Գնել հիմա» հղումով։
Սա, իհարկե, այնքան էլ հուսալի լուծում չէ՝ պարզելու շրթներկի որ երանգն է ձեզ սազում, բայց դա կարող է լինել հիանալի միջոց՝ հասկանալու համար՝ արդյոք արժե գնել օրինակ այդ վառ կարմիր գույնի շրթներկը, թե ոչ։
Նյութի սկզնաղբյուրը՝ https://bit.ly/382xTI