Blogs / Ի՞նչ է ծրագրավորումը և ինչպե՞ս սովորել այն
None | Jan. 19, 2020, 1:30 p.m. | 0

Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շատ ժամանակ են կորցնում ծրագրավորում սովորելու սկզբնական փուլում, քանի որ նրանք չգիտեն երեք հիմնական ու ամենակարևոր հարցերի պատասխանները։ Առաջինը, թե ինչ է ծրագրավորումը, երկրորդը՝ ընդհանրապես որն է ծրագրավորման իմաստը և երրորդը՝ որն է ամենահեշտ և ամենաճիշտ ձևը ծրագրավորում սովորելու համար։
1․ Ի՞նչ է ծրագրավորումը
Ծրագրավորումը ինստրուկցիաների հաջորդականություն է, որը մարդիկ տալիս են համակարգիչներին ինչ-որ գործողություններ կատարելու համար։ Օրինակ՝ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներից Էդգարը ստեղծել է «Խելացի ժամացույցը», որը յուրաքանչյուր 45 րոպեն մեկ տալիս է դպրոցի զանգը, և ինչ-որ երաժշտություն է հնչում դասամիջոցին։ Կամ ֆեյսբուքի ծրագրերից մեկն ամեն օր ձեզ հուշում է, թե ձեր ընկերներից ում ծննդյան օրն է այսօր։
2․ Ո՞րն է ծրագրավորման իմաստը
Առաջին կետում մենք տեսանք, որ ծրագրավորումը ինստրուկցիաների հաջորդականություն է, որոնք մարդիկ տալիս են համակարգչին ինչ-որ գործողություններ կատարելու համար։ Սակայն ինչի՞ համար ենք մենք դա անում, չէ՞ որ մարդիկ էլ կարող են յուրաքանյուր 45 րոպեն մեկ տալ դպրոցի զանգը կամ դասամիջոցին միացնել երաժշտություն։ Սա էլ հենց պատասխանն է, այսինքն` ծրագրավորումը ստեղծված է նրա համար, որ մարդկանց կյանքն ավելի հեշտացվի, մեր խնդիրները լուծվի և մեր աշխատանքն ավելի արդյունավետ դառնա։ Ծրագրավորման առավելություններից ամենակարևորները նրանք են, որ համակարգիչները երբեք չեն հոգնում, երբեք չեն քնում, կարող են աշխատել օրական 24 ժամ, ունեն շատ մեծ հիշողություն և շատ ավելի արագ են, քան մարդիկ։
3․ Ո՞րն է ամենահեշտ և ամենաճիշտ ձևը ծրագրավորում սովորելու համար
Սա ամենակարևոր հարցերից է սկսնակների համար, քանի որ նրանք շատ ժամանակ են կորցնում կողմնորոշվելու վրա։ Այստեղ կցանկանանք նշել, որ մարդիկ կան, ովքեր մինչև ծրագրավորող դառնալն ու աշխատանքի անցնելը սովորում են տարբեր ծրագրավորման լեզուներ, քանի որ նրանք կարծում են, որ ինչքան շատ ծրագրավորման լեզուներ իմանան, այնքան ավելի արագ աշխատանք կգտնեն։ Սակայն իրականում դա այքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ դուք կկարողանաք աշխատանքի անցնել միայն այն ժամանակ, երբ ձեզ հաջողվի իրական խնդիրներ լուծել ծրագրավորման միջոցով։ Այդ իսկ պատճառով մենք սկսնակներին խորհուրդ կտանք սկսել վեբից, քանի որ առօրյա կյանքում մենք շատ ենք առնչվում վեբկայքերի հետ, շատ ենք օգտագործում օրինակ Facebook-ը, YouTube-ը և այլն, և ավելի հեշտ կլինի հասկանալ ծրագրավորումը վեբկայքերի վրա։ Խորհուրդ կտանք սովորել HTML և CSS, որոնք շատ հեշտ են, և ստեղծել մի փոքր պրոեկտ այդ տեխնոլոգիաներով։ Դրանից հետո դուք կարող եք սովորել օրինակ Java Script և ձեր վեբկայքն ավելի ինտերակտիվ դարձնել։ Իսկ եթե ավելի եք ուզում կատարելագործել ձեր պրոեկտը, ապա կարող եք սովորել PHP և MySQL, որպեսզի ձեր Web Application-ը տեղադրեք Web Server-ի վրա և այն աշխատի դատաբազայի հետ։
Եթե դուք չեք ուզում սկսել վեբից, ապա կարող եք սովորել Python և բազային գիտելիք ստանալուց հետո կարող եք ստեղծել ցանկացած հասարակ պրոեկտ, օրինակ՝ Password Generator ծրագիրը կամ <<Գուշակիր թիվը>> խաղը, որը մենք արդեն ունենք մեր YouTube-ի ալիքում։ Այնուհետև կարող եք սովորել Python-ի Object կողմնորոշված ծրագրավորում (Object Oriented Programming- OOP) և ստեղծել օրինակ գրաֆիկական application ձեր համակարգիչների համար PyQT-ի Library-ի միջոցով։
Վերջում ցանկանում ենք նշել, որ ձեզ հարկավոր չեն գերազանց գիտելիքներ իրական խնդիրներ լուծելու համար, այլ հարկավոր է սկսել ամենահեշտից և ամենափոքր խնդիրները լուծելով՝ շարժվել դեպի ավելի բարդ պրոեկտներ։
Նյութի հեղինակ՝ Արման Ավետիսյան